Foto

Վարագավան-Տավուշ ճանապարհին կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 13.4կմ է։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ 

Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ 

Ինչպես  տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո նորոգվող ճանապարհը կգծանշվի, կհարթեցվեն կողնակները, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։