Foto

Ալիևը, հավանաբար, պայմանավորվել է Թրամփի հետ. Արա Աբրահամյան


«Ամենայն հավանականությամբ՝ դատելով ստացվող տեղեկատվությունից, խոսք է գնալու «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ալիևը, հավանաբար, պայմանավորվել է Թրամփի հետ՝ բարի գործ անել ամերիկացիների համար, փոխանցել այդ միջանցքի կառավարումը ԱՄՆ-ին: Այլապես, ինչո՞ւ Փաշինյանին կանչել այդտեղ: Պաշինյանը երկար տարիներ ձգտում էր հանդիպել Թրամփին, բայց դա նրան չէր հաջողվում»,- РИА Новости լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ այդպիսի պայմանավորվածությունները չեն համապատասխանում Հայաստանի շահերին, որի համար ավելի շահեկան կլիներ ինքնուրույն կամ Ռուսաստանի հետ համատեղ վերահսկել այդ ռազմավարական մայրուղին:
«Հայաստանը շատ սոցիալական և տնտեսական խնդիրներ լուծելու համար միջոցների կարիք ունի: Ինչո՞ւ ինքնուրույն կամ Ռուսաստանի հետ համատեղ չվերահսկել այդ ճանապարհը: Դրանք իրական և նորմալ փողեր են: Բայց ոչ, պետք է անպայման ամերիկացիներին հրավիրել»,- ասել է Արա Աբրահամյանը:
Ըստ Աբրահամյանի՝ Փաշինյանը, հավանաբար, գնացել է այդ քայլին՝ Ադրբեջանից, Թուրքիայից կամ ԱՄՆ-ից ինչ-որ երաշխիքներ ստանալով:
«Նա ամբողջովին կատարում է այն, ինչ թելադրում են Թուրքիան և Բաքուն: գործում է նրանց շահերից: Հավանաբար ամերիկացիներից ինչ-որ երաշխիքներ է ստացել, բայց մենք գիտենք, թե իրականում ինչպես են նրանք կատարում իրենց խոստումները»,- նշել է Աբրահամյանը