Foto

Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոխվեց․ նա ազատ արձակվեց

Քիչ առաջ դատարանը փոխեց Աղվան Արշակյանի խափանման միջոցը։ Դատարանը (դատավոր՝ Գնել Գասպարյան) բավարարեց փաստաբան Վարազդատ Հարությունյանի միջնորդությունը և Աղվան Արշակյանի բանտային կալանքի փոխեց տնային կալանքի։

Հիշեցնենք, որ «հեղաշրջման գործով» երկու ամսով կալանավորված Աղվան Արշակյանը առողջական լուրջ խնդիրներ ունի։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով։