Foto

Ռուսաստանը հшրվшծել է Օդեսայի մարզում գտնվող ադրբեջանական SOCAR նավթամբարին․ կան վիրшվորներ

Օգոստոսի 8-ին Ռուսաստանը «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Օդեսայի մարզում գտնվող ադրբեջանական SOCAR նավթային ընկերության նավթամբարի վրա, գրում է РБК-Ուկրաինան։

Հարվածը հրդեհ է առաջացրել և վնասել է դիզելային վառելիքի խողովակաշարը։ Այս մասին РБК-Ուկրաինային հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները։

Ըստ աղբյուրների՝ հրդեհը արագորեն տեղայնացվել է։ Հարվածի հետևանքով չորս աշխատակից ծանր վիրավորվել է և ստացել են շտապ բժշկական օգնություն։ Ներկայումս պարզվում է վնասի չափը։ Շարունակվում են շտապ վերականգնողական աշխատանքները։

Աղբյուրները նշում են, որ պաշտոնական հետաքննության տվյալները դեռևս հրապարակված չեն, սակայն հինգ կառավարվող անօդաչու թռչող սարքերի խոցման վայրերը հստակ ցույց են տալիս, որ հարձակման հիմնական թիրախը եղել է նավթամբարը։