Foto

Աղվան Արշակյանի գործով հրատապ նիստին դատախազը չի ներկայացել

«Սրբազան պայքարի» աջակիցների Աղվան Արշակյանի գործով հրատապ նիստին դատախազը չի ներկայացել։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այս առնչությամբ հայտնել է. «Ցավոք, մեր մտավախությունն անտեղի չէր։ Դատարանին ուղղված գրությամբ դատախազը հայտնել է, որ չի ներկայանալու քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի կալանքի իրավաչափության հարցով հրատապ նշանակված դատական նիստին»։

Նշենք, որ ըստ պաշտպանական կողմի՝ Արշակյանն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ կալանքը անհամատեղելի է հիվանդության հետ։