Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության հարցեր», - ասվում է հայտարարության մեջ։