Foto

Շվեյցարիան պատրաստ է հայ ռազմագերիներին տրամադրել հյուպատոսական օժանդակություն, բայց հարց է՝ Հայաստանը կդիմի՞ երրորդ երկրի

Շվեյցարիան պատրաստ է հայ ռազմագերիներին տրամադրել հյուպատոսական օժանդակություն, բայց հարց է՝ Հայաստանը կդիմի՞ երրորդ երկրի

Եթե որևէ անձ դատապարտվում է մի երկրում, որտեղ իր պետությունը չունի դիվանագիտական ներկայություն, այդ դեպքում իր պատկան պետությունը կարող է դիմել 3-րդ կողմի իր քաղաքացիների համար հյուպատոսական պաշտպանություն ապահովելու համար։

Որքանով ես տեղյակ եմ, Շվեյցարիան պատրաստ է հայ ռազմագերիներին տրամադրել հյուպատոսական օժանդակություն, բայց հարց է առաջացել, որ նման խնդրով Հայաստանի Հանրապետությունը պետք է դիմի շվեյցարական կառավարությանը` հայ ռազմագերիներին հյուպատոսական օժանդակություն տրամադրելու համար, ինչը Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի իրականացրել։

Մի օրինակ, որը այլևս գաղտնի չէ, բայց կան նաև այլ երկրներ, որոնց անունը չեմ ուզում հնչեցնել։

Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու, քաղաքագիտության թեկնածու Գևորգ Ղուկասյան