Foto

Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը՝ ԵԱ C դիվիզիոնի բրոնզե մեդալակիր

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Ալբանիայում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: 

Բասկետբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Հայաստանի հավաքականն Արեգ Վաթյանի գլխավորությամբ, 81։77 հաշվով առավելության հասնելով Անդորրայի թիմի նկատմամբ, նվաճել է առաջնության բրոնզե մեդալները:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողները Ռաֆայել Մասումյանն ու Սեբաստիան Հացակորզյանն էին, նրանք դարձել են դաբլ դաբլի հեղինակ: Մասումյանը վաստակել է 18 միավոր և կատարել 13 ռեբաունդ, իսկ Հացակորզյանը վաստակել է 25 միավոր և կատարել 12 ռեբաունդ: