GTB Holdings-ի սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանի անունն արդեն օրեր շարունակ շրջանառվում է մամուլում առ այն, որ նա պատրաստվում է գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն։
Vesti.am-ը լուրը ճշտելու համար զրուցեց GTB հոլդինգի փոխտնօրեն Թեհմինա Վարդանյանի հետ, որը նշեց.«GTB Holdings-ը այս պահին ներգրավված չէ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն գնելու բանակցություններում»։
Հիշեցնենք, որ խոսակցությունները սկսվեցին այն ժամանակ, երբ գործարարը հուլիսի 24-ին այցելել էր ՀԷՑ։ Նրա այցը ֆիքսել էին լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց հարցերին Տեր-Ղազարյանը չէր պատասխանել։
Նշենք նաև, որ Թեհմինա Վարդանյանի պատասխանը վերաբերում է միայն GTB հոլդինգի շրջանակում իրենց գործունեությանը, իսկ գործարարի անձնական այցերն ու քննարկումները դրանից դուրս են։
Արմինե Բրսոյան