«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին՝ ժամը 09.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Արցախյան և Երևանյան խճուղիների, Վանքի Տափ փող. 1-15 շենքերի, Ավանգարդ 5-րդ թաղ. 1-16 շենքերի, Ավանգարդ 1-ին, 2-րդ և 4-րդ, Սևյան, Արզումանյան, Ս.Խանզադյան, Սարգսյան, Նոր Կյանք փողոցների, Սարյան 1-ին, 2-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: