Ռուսաստանի Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցումներով ընդունել է օրենք, որով արգելվում է կինոյում ներկայացնել նյութեր, որոնք, ըստ օրենքի հեղինակների, զրպարտում են «հոգևոր-բարոյական» կամ ավանդական արժեքները։ Նման ֆիլմերին կտրականապես կմերժվի վարձույթի թույլտվություն ստանալու իրավունքը։
Օրենքը նաև լիազորում է ՌԴ Մշակույթի նախարարությանը որոշել, թե որ ֆիլմերն են պարունակում նման բովանդակություն՝ անգամ առանց վարձույթի թույլտվության։
Նոր սահմանափակումները կկիրառվեն նաև օնլայն հարթակների նկատմամբ․ օրենքով նախատեսվում է, որ առցանց կինոթատրոնները պարտավոր կլինեն արգելել այդպիսի ֆիլմերի տարածումը իրենց հարթակներում։