Foto

Գագիկ Ծառուկյանը հերքում է կաշառք տալու մեղադրանքները

Դատարանում շարունակվում է 2017 թվականի ընտրությունների ժամանակ ենթադրյալ կաշառք տալու գործով քննությունը, որով անցնում են Գագիկ Ծառուկյանն ու «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը։

«Եղել է դեպք Եղեգնաձորում, հանդիպման ժամանակ տատիկ է դիմել, ոտքը կոտրած յոթ օր, որ հիվանդանոցում գիպսի մեջ չեն դրել, տղաներն էլ այստեղ չէին։ Ես ռիսկ չեմ արել գումարը հանեմ, 100,000-ը տամ, ասեմ գնա, ոտքդ գիպսի մեջ դիր։ Հետո մարդ եմ զանգել, ասել եմ այդ տատիկին օգնեք, գնացել է», - ցուցմունք տալիս ասել է Գագիկ Ծառուկյանը, ընդգծելով, որ ընտրությունների ընթացքում որևէ մեկին չի օգնել, որպեսզի դա չդիտարկեն որպես կաշառք:

Նա նշել է, որ ձայների խնդիր չունի, և որևէ մեկը չի կարող ասել, թե ինքը կաշառք է տվել, որովհետև այդպիսի բան չկա:

«2,700 հոգու քննություն է կատարվել, բայց ուղարկել են մի փոքր մաս, որտեղ կա հինգ վկա, բայց այդ մարդկանցից որևէ մեկը տառուբառ չի կարում ասի, որովհետև չկա այդպիսի բան, որ ասենք»,-հավելել է Գագիկ Ծառուկյանը:


Աղբյուր´ Tert.am