Լեհաստանի արտգործնախարարությունը կոչ է արել Լեհաստանի քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Ռուսաստանի տարածքը՝ մատնանշելով սահմանափակ հնարավորությունները և քաղաքական լարվածությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ բացառություն կարող են լինել միայն այն դեպքերը, երբ անձի անձնական, ընտանեկան կամ աշխատանքային պատճառները խիստ պահանջում են մնալ Ռուսաստանում։
Լեհական կողմը նաև հիշեցրել է, որ երկքաղաքացիություն ունեցող անձինք՝ ունենալով ռուսական անձնագիր, Ռուսաստանում դիտարկվում են որպես ՌԴ քաղաքացիներ՝ օրենքից բխող բոլոր հետևանքներով։
Բացի այդ, լեհական ԱԳՆ-ն հորդորել է քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստանի այցելություններից։ Նման կոչերի պատճառներից են դիվանագիտական լարվածությունը, ռուս-ուկրաինական պատերազմը և Լեհաստանում վերջերս տեղի ունեցած հրդեհի համար ՌԴ հատուկ ծառայություններին ուղղված մեղադրանքները։
Ռուսական կողմը պատասխան քայլերով փակել է Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը Կալինինգրադում՝ որպես հակազդեցություն Կրակովում ՌԴ հյուպատոսության փակմանը։ Երկկողմ այս քայլերը, ինչպես նշում են ռուսաստանցի պաշտոնյաները, առաջին հերթին վնասում են սովորական քաղաքացիների շահերին, գրում է Лента.ру-ն։
Աղբյուր՝ Lurer.com