Թբիլիսիում Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին ընդլայնված կազմով բանակցություններ են վարել: Կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ոլորտները, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը, տարածաշրջանային կապերը, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։
Բայրամովը վրացի գործընկերոջ հետ խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին և նշել. «Խաղաղության համար լավ հեռանկարներ կան, սակայն այդ ճանապարհն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրությունից բացառել տարածքային պահանջները և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»: