Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է քաղաքացիներին միմյանց դեմ հանելու գործընթացին։ Նրա սիրտը քաղաքացիական պատերազմ է ուզում։ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումը հենց այդ նպատակով է իրականացվում։
Նիկոլ Փաշինյանին բախումներ են պետք։ Ինքն այլ տարբերակ չունի։ Ինքը վախենում է ընտրություններից, վախենում է իշխանությունը կորցնելուց, վախենում է օրինականությունից։
Նիկոլը գիտի, թե ինչ է բերել և բերում Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին։ Գիտի ու վախենում է։ Վախենում է դատվելուց։ Նայում է Սահակաշվիլու այսօրվա տեսքին ու վախենում։ Վախենում իրեն վերապահված ճակատագրից։ Աչքի առաջ են գալիս Հիտլերի, Գեբելսի, Սահակաշվիլու ճակատագրերը, և սարսափից դառնում է ագրեսիվ։ Եթե Մարկեսին կարդացել է, ապա «Նահապետի աշունը» վեպում նկարագրված բռնապետիկի ճակատագիրն էլ է աչքի առաջ գալիս ․․․
Նիկոլն ամբողջությամբ հանձնվել է թուրք–ադրբեջանական զույգին։ Հանձնվել է իր արևմտյան տերերին։ Հանձնվել է այն հույսով, որ իրեն կփրկեն։ Փրկությունը հակաժողովրդավարական ու հակաիրավական քայլերով է պատկերացնում։ Մակրոնն ու մյուս դիշովկեքը նրան ապօրինությունների «դաբռո» են տալիս։ Ինքն անում է այդ ապօրինությունը։ Խոսքի համար մարդկանց է կալանավորում։
Հիմա էլ որոշել է ֆիզիկական գրոհի ենթարկել Վեհարանը։ Ուզում է Գարեգին Բ–ին հեռացնել։ Այդպիսին է Ադրբեջանից իջեցրած հրահանգը, որն անուղղակիորեն հնչել է Փաշազադեի շուրթերով։
Նիկոլին հակադրություն է պետք։ Հանգիստ պայմաններում նա զրոյանում է։ Հակադրությունը նրա տարերքն է։ Իսկ թե ինչ կլինի դրա գինը, նրան չի հետաքրքրում։ Այնպես, ինչպես չհետաքրքրեց 2008թ․ մարտի 1–ին։ Նա մարդկանց տարավ կրակի բերան ու հետո, երբ տեսավ, որ իշխանազավթումը չի ստացվում, ծլկեց դեպքի վայրից։
Առաջիկայում էլ է նույնը սպասվում։ Իր թիմակից կոչվածներին օգտագործելու է ու «փուռը» տա՝ հընթացս փորձելով ծլկել ու կաշին փրկել։
Բոլորիս խնդիրն է թույլ չտալ նրա պլանների իրագործումը։ Միասնական ջանքերով Էջմիածնի պաշտպանությունն այդ պլանների տապալման կարևորագույն հանգույցներից է։
Կորյուն Մանուկյան