«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները նախնական որոշում ունեն Պետական վերահսկողության ծառայությունում առաջիկայում ղեկավար չնշանակելու: Ըստ նույն աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՊՎԾ-ի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, ով արդեն նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հավատարիմն է դարձել, իսկ ավելի ուշ՝ հետո, կորոշեն ինչ անել այդ կարեւորագույն պաշտոնի կապակցությամբ:
Բանն այն է, որ իշխանությունները մտադրություն ունեն Ռոմանոս Պետրոսյանին վերադարձնել ՊՎԾ ղեկավարի պաշտոնում՝ ՀԷՑ-ի «գործերը ավարտելուց հետո»:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Պետրոսյանը համաձայնել է ՀԷՑ կառավարումը ժամանակավոր իրականացնել, այնտեղ այլ անձ նշանակել, որից հետո դարձյալ կվերադառնա իր պաշտոնին: Ու դա է պատճառը, որ Ռոմանոս Պետրոսյանը ՊՎԾ-ում իր ամենավստահելի մարդկանց տարել է ՀԷՑ՝ այնտեղ իրավիճակն իրենց ձեռքում վերցնելու, կադրային փոփոխություններ իրականացնելու ու նորից իր պաշտոնին վերադառնալու նպատակով:
Չնայած, չի բացառվում, որ ՀԷՑ-ում «թեժ» լինելու պարագայում՝ Պետրոսյանը երկար կմնա այդ պաշտոնում, իսկ ՊՎԾ-ն՝ առանց ղեկավարի»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 22․ 07․ 25 թ համարում։