Foto

Ինչ կլինի եթե նիկոլենք հենց իր առաջնորդությամբ մտնեն Վեհարան. Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը  գրել է. Ինչ կլինի եթե նիկոլենք հենց իր առաջնորդությամբ մտնեն Վեհարան???

Կասկադ կոֆե խմելու տեղ չի լինի:

Գյուղերում, բեսեդկեքում ու ձորերում խորովածի տեղ չի լինի:

Գիշերային ակումբներում` կապույտ մազերով տղաներով և աղջիկներով լցված` ուռելու ազատ տեղ չի լինի:

Շինարարները բետոնը թափելուց հետո օրվա աշխատավարձով բախտը կփորձեն Վիվառոյով:

Չէ, բացառություններ կլինեն: Արժանապատվությունը երբ կա` չի ընտրում մասնագիտություն կամ մազերի գույն: Ավելին` թվարկածից ոչ ոք երբևիցե իր վրա հավատք, արժեքներ ու պետականություն պահպանելու պարտավորություն չի վերցրել: Դա միշտ եղել է ընդդիմության օրակարգի մեջ:

Թվարկած մարդկանց, ինչպես և ազգի շատ ակտիվ և հայրենասեր մասը` բոլորը կսպասեն ընդդիմության ՔԱՅԼԻՆ: Վարակիչ քայլին:

Իսկ ինչ կանի ընդդիմությունը` լինի դա հին, արդեն մաշված, կամ նոր ձևավորվող... Կարծում եմ` ՈՉԻՆՉ:

Ես երջանիկ կլինեմ եթե սխալվեմ ու չեմ ամաչի ներողություն խնդրել չհավատալու, կասկածելու, քննադատելու համար: Այլկերպ` Հայաստանը ծախում են բոլորը: