Foto

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է բաց պատերազմի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ամբողջ ռազմավարությունը նպատակ ունի հասնել ռազմական գերակշռության և պատրաստել զինված բախում Ռուսաստանի հետ։


Ըստ նրա՝ դաշինքի ռազմական ծրագրերն ուղղված են իրական սպառնալիքներ ստեղծել ՌԴ-ի համար բոլոր ուղղություններով՝ կառուցելով ՆԱՏՕ-ԵՄ միացյալ ռազմական մեքենա, որը պատրաստ կլինի բաց հակամարտության։


Դիվանագետը նշել է, որ նման մոտեցումը վկայում է Արևմուտքի կողմից շարունակվող ռազմական էսկալացիայի մասին՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի գործնական քայլերը պատերազմի նախապատրաստման ճանապարհին, գրում է Лента.ру-ն։


lurer.com