Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը հայտարարությամբ է հանդես եկել «գլխավոր դատախազի մանիպուլյացիոն փաստարկների վերաբերյալ»։
«2025 թվականի հուլիսի 8-ին Հ1-ի եթերում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում անդրադարձել է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքին:
Այսկապակցությամբ հայտնումենք, որ սա ևս մի անհաջող փորձ է «հիմնավորելու» անհիմն և ապօրինի մեղադրանքը, որն ավելի շատ ստվերում է պետությանը, քան՝ հիմնավորում մեղադրանքը:
Այսպես, ՊետրոսՂազարյանի հարցին, թե «դուք չէիք գտել հանցակազմ, անցավ մի քանի տարի, թե՝ մի տարի, և հանկարծ նույն բանի մեջ դուք գտաք հանցակազմ: Ասում են էտ ո՞նց», ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է, որ «Մենք ստիպված ենք եղել մանիպուլյացիաներից խուսափելու համար պաշտոնական պարզաբանում տալ: 2024-ի հարցազրույցը մենք գնահատել էինք նվազ վտանգավորության մեջ, ինչ տրամաբանության մեջ, որ այդ նույն ընդդիմադիրներն ասում են էմոցիոնալ պոռթկում, հուզական գնահատական, շատ հաճախ լինում է, որ մարդիկ ուշադիր չեն և այդ հուզական գնահատականները տալիս են, այդ թվում՝ հանրային խոսքում և, ըստ էության, մենք բավարար չէինք համարել միայն այդ հարցազրույցի առկայությունը և գնահատականները, բայց եթե դուք հետևել եք, վստահ եմ լրատվական դաշտը հետևել եք, 2025-թ.-ի այ ես բացահայտումների շրջանակում Աջապահյանը չալարեց և վերահաստատեց իր 2024 թ-ի հարցազրույցը, և ավելին, պնդեց թե ինչ է ասել, մեկնաբանեց ու բացատրեց»:
ՊետրոսՂազարյանի հաջորդհարցին, թե «Հա բայց տեսեք, լրագրողը հարցնում ա, ասում ա ասե՞լ եք, ինքն էլ ասում ա հա, ասել եմ, սենց սենց, սենց՝ պատասխանում ա լրագրողի հարցին, ոչ թե դուրս ա գալիս առանձին կոչով էլի դիմում ա», Վարդապետյանը պատասխանում է, որ «Բայց ասում ա դա են կոնտեքստում, երբ որ «սրբազան պայքար» շարժման վերաբերյալ արդեն ԱԱԾ բացահայտումը կա, արդեն էս քննարկումները կան և արդեն երևում ա նաև այս իրական լինելը այն բոլոր գործողությունների պլանավորման, կանխատեսման, որի մասին որ մենք խոսում ենք, տեսեք, եթե կոնտեքստից կտրեք»:
Հարկենքհամարումևս մեկ անգամ հիշեցնել, որ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին, երբ դեռ, ըստ դատախազի, սրբազանը «չէր վերահաստատել» իր նախորդ հարցազրույցը և բնականաբար, դեռ չկար «որևէ կոնտեքստ»:
Բացիայդ, քրեականվարույթընախաձեռնվել էր բացառապես 2024-ի փետրվարի 3-ի հարցազրույցի բովանդակության հիման վրա, որի վերաբերյալ գլխավոր դատախազը նշում է, որ այդ՝ 2024 թվականի հարցազրույցը իրենք այն ժամանակ գնահատել են նվազ վտանգավորության մեջ....:
Այստեղակնհայտէ, որ ՀՀ գլխավոր դատախազն հակասում է ինքն իրեն, քանի որ պարզվում է քրեական վարույթը հարուցվել է բացառապես հենց այն նյութի հիման վրա, որը դատախազությունը գնահատել էր նվազ վտանգավոր և միայն այդ հարցազրույցի առկայությունը՝ ոչ բավարար:
Ուստիհաղորդավարի հարցադրումն այստեղմնումէ ակտուալ՝ «Էտ ո՞նց»:
Իսկմեղադրանքն իբրևհիմնավորող կոնտեքստը դեռչէրծնվել, այնլինելուէր միայն դրանից չորս օր անց՝ հունիսի 21-ին:
Հաղորդավարի հաջորդհարցին, թե «Հա բայց տեսեք, տիկին Վարդապետյան, եթե պլանավորվում ա ահաբեկչություն, և ենթադրենք Աջապահյանը տեղյակ ա, ավելի տրամաբանական չի՞, որ նրանք պետք ա թաքցնեն և շեղեն, քան դուրս գան հայտարարեն, որ ձեր կասկածները խորացնեն, գնաք սկսեք հետևել, բռնել, լսել, ոնց են ասում, քննչական գործողություններ իրականացնել չէ՞, դուրս ա գալիս, հա՛մ պլանավորել, հա՛մ անոնս են արել» գլխավոր դատախազը պատասխանում է, որ «Ու դա միակ դեպքը չէ, հետաքրքիր վարքագիծ է: (Խոսում է Բագրատ սրբազանից և Սամվել Կարապետյանից ….), իսկ Աջապահյանի մասով ակնհայտ էր, որ 2024 թվականի իր հարցազրույցի թեզերը ինքը վերահաստատեց 2025 թվականի այ էս գործողությունների, այ էս բացահայտումների կոնտեքստում»:» :
Ակնհայտէ, որ «կոնտեքստ» փնտրելն ընդամենը հուսահատ փորձ է օրինականության շղարշ հաղորդելու նույն արարքը կրկին գնահատելուն, սակայն ՀՀ գլխավոր դատախազի նման մեկնաբանություններն ու դիրքրորոշումը ցույց է տալիս իրավական պետությանը ոչ հարիր մեկ այլ ցավալի և անթույլատրելի կողմ:
ՀՀ գլխավոր դատախազը և դատախազության ողջ համակարգը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով բացի իրավասություններ ունենալուց, միևնույն ժամանակ, ունեն պարտականություն՝ ապահովելու քրեական վարույթների անաչառ ու օբյեկտիվ քննությունը, ինչպես նաև քրեական գործերով մարդու իրավունքների պաշտպանությունը։
Սրանովպայմանավորված՝ քրեականդատավարությունում ներդրվածէ վերադաս դատախազին բողոքարկելու կառուցակարգեր, որոնք միտված են ապահովելու նախաքննության փուլում երկաստիճան վերահսկողություն, որն էլ իր հերթին ընդգծում է դատախազության դերը որպես քրեական վարույթների անաչառության և օբյեկտիվության կարևոր երաշխավորի։
«Դատախազության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնում է ինքնուրույն՝ հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է այդ լիազորություններն իրականացնելիս իր ընդունած որոշումների համար:
Սակայնհակառակօրենքիտրամաբանությանը, ՀՀ գլխավոր դատախազն ինքն է լծվել նախաքննության փուլում կոնկրետ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին:
Գտնում ենք, որՀՀ գլխավոր դատախազիկամ նույնիսկ որևէբարձրաստիճան դատախազիկողմից նախաքննության փուլումկոնկրետ գործով մեղադրանքիհիմնավորվածության վերաբերյալհրապարակային հայտարարությունները, ըստ էության, ձևական բնույթ ենհաղորդում դատախազական հսկողությանըև, ավելի շատցույց են տալիսկանխակալ, այլ ոչթե անաչառ քննությանառկայություն: Երբգլխավոր դատախազը, ովըստ էության ամբողջդատախազական համակարգիղեկավարն է, հրապարակայնորենհայտարարում էմեղադրանքի հիմնավորվածության մասինդեռևս նախաքննության փուլում, դրանով նա նախապեսհայտնում է իր«վերջնական դիրքորոշումը» տվյալ գործով։Դա նշանակում է, որ նա արդենիսկ եզրակացրել է, որ մեղադրանքն ապացուցվածէ։ Մեր գնահատմամբ, սա պարզապես ճնշումէ ստորադաս դատախազներիև քննիչների վրա:
Գլխավոր դատախազի հայտարարություններից կամ մեկնաբանություններից հետո ակնկալել, որ տվյալ գործովզբաղվող ստորադաս դատախազըկամ քննիչը կկարողանակամ կցանկանա օբյեկտիվորենշարունակել քննությունը, հերքելնախնական մեղադրանքը կամնույնիսկ դադարեցնել քրեականհետապնդումը, անիմաստէ։
Սա պարզապես ճնշումէ նրանց վրա՝հետևելու և չհակադրվելուվերադասի հրապարակային «վերջնական» դիրքորոշմանը։
Երբ գլխավոր դատախազնարդեն իսկ հայտարարումէ մեղադրանքի հիմնավորվածությանմասին, ապա հետագաբոլոր քննչական գործողությունները (օրինակ՝ լրացուցիչ ապացույցներիհավաքագրում, փորձաքննությունների նշանակում, պաշտպանականկողմի փաստարկների ուսումնասիրություն), որոնք պետք էուղղված լինեն գործիօբյեկտիվ, բազմակողմանի ևլրիվ քննությունն ապահովելուն, դառնում են ձևական, իսկ անելու դեպքումէլ դրանց նպատակնայլևս ճշմարտության բացահայտումըչի լինի, այլ«ղեկավարության կողմիցնախապես որոշված արդյունքը» ստանալը: Նմանկանխակալ մոտեցման դեպքումցանկացած տվյալ կամփաստարկ մեկնաբանվելու էայնպես, որ այնհամապատասխանի նախապեսձևավորված մեղադրական դիրքորոշմանը, նույնիսկ եթե դրանքհերքող բնույթի լինեն։
Այսպիսով, ՀՀ գլխավորդատախազի մեկնաբանություններն ուհիմնավորումները թույլեն տալիս հետևությանհանգել, որ այլևսնա հանդես չիգալիս, որպես անաչառու օբյեկտիվ քննությաներաշխավոր, քանի որայլև անիմաստ ենդարձնում դատախազական հսկողությանիրական բովանդակությունը՝ այնվերածելով զուտ ձևականգործընթացի, որի նպատակըղեկավարության կողմիցնախապես արտահայտված կարծիքիհիմնավորումն է։
Դրանք կոպիտ կերպովխախտում են նաևանձի անմեղության կանխավարկածը, քանի որ ստեղծվումէ մի իրավիճակ, երբ անձի մեղքիհարցն արդեն լուծվումէ դատարանից դուրս՝հանրային հարթությունում, ինչըանթույլատրելի էիրավական պետությունում»,- ասվում է հայտարարությունում։