Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի միջամտության շնորհիվ Մոսկվայի հետ կապված Էստոնիայի ուղղափառ եկեղեցու դեմ օրենքը ուժի մեջ չի մտնի։ Էստոնիայի նախագահը երկրորդ անգամ է վետո դրել եկեղեցու մասին օրենքի վրա։ Այս մասին տեղեկացնում է deutsche welle-ն:
Օրինագծի երկրորդ տարբերակը նույնպես անհամաչափորեն սահմանափակում է միավորման և կրոնի ազատությունը, ինչը հակասահմանադրական է, ասել է նախագահը։ Կարիսը նշել է, որ խորհրդարանը փոփոխություններ է կատարել օրինագծի տեքստում, բայց դա բավարար չէ։
Ավելի վաղ նախագահը վետո էր դրել վիճահարույց օրինագծի վրա 2025 թվականի ապրիլին։ Հունիսին խորհրդարանը որոշ փոփոխություններ է կատարել փաստաթղթի տեքստում։ Եթե օրենքն ուժի մեջ մտներ, Էստոնիայի ուղղափառ քրիստոնեական եկեղեցին վեց ամիս ժամանակ կունենար իր կանոնադրությունից հեռացնելու Մոսկվայի պատրիարքարանի հետ կապերի մասին հիշատակումը։
Օրինագիծն արգելում էր եկեղեցիներին, համայնքներին և վանքերին կազմակերպչական կամ տնտեսական առումով կապված մնալ Էստոնիայի անվտանգությանը սպառնացող օտարերկրյա հոգևոր կենտրոնի հետ։ Խորհրդարանը նաև պարզաբանել է, թե ինչ է նշանակում նման սպառնալիք։