Foto

Փաշինյանի քմահաճույքները կատարող դատախազը նոր բնակարան է գնել․ ի՞նչ է հայտարարագրել Վարդապետյանը. MedaHub

Չնայած նրան, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով վերջին շրջանում խիստ զբաղված է բացառապես Փաշինյանի ռեպրեսիվ քմահաճույքները կատարելով՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ու գործիչներին հետապնդելով, արդեն հասցրել է ներկայացնել իր հաշվետու տարվա անշարժ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը: Դրանից տեղեկանում ենք, որ Վարդապետյանը հաշվետու 2024 թվականին ձեռք է բերել նոր բնակարան, որի արժեքը 53 մլն 94 հազար դրամ է։

Նա հայտարարագրել է նաև 2014 թվականին նվիրատվությամբ ձեռք բերված բնակարանը։

Վարդապետյանի փոխառությունները՝ 45 մլն 734 հազար և 5 մլն 314 հազար դրամից մինչև հաշվետու տարվա վերջ զրոյացվել են։

Գլխավոր դատախազի բանկային հաշվի մնացորդներից մեկը տարվա սկզբում կազմել է 189 հազար դրամ, որը հաշվետու տարվա վերջում դարձել է 2 377 դրամ, մյուսը 68 հազարից դարձել է 22 հազար դրամ, 3 մլն 4 հազար դրամը՝ 1 մլն 151 հազար դրամ, իսկ 312 եվրոն զրոյացվել է։

Որպես կանխիկ դրամ Աննա Վարդապետյանը հայտարարագրել է 800 հազար դրամ, որը տարվա վերջում նվազել է մինչև 400 հազար դրամ։

Փաշինյանի օգնականի կարգավիճակից այդպես էլ դատախազ չդարձած Վարդապետյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 82 մլն 666 հազար դրամ, որից 30 մլն 751 հազար դրամը դատախազությունից ստացված աշխատավարձն է։ Ինչպես նկատեց MedaHub-ը՝ նախորդ տարում նրա եկամուտը գրեթե նույնչափ է եղել։

Նա հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի չափը կազմել է 44 մլն 416 հազար դրամ։

Վարդապետյանը «Նվիրատվության կամ օգնության կարգով տրված գույք, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է 2 միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը» բաժնում լրացրել է 14 մլն 90 հազար դրամի մասին տեղեկություն։

Դատախազը 2009 թվականից նաև հանդիսանում «ԹԵՐՄՈ-ՄԻՆԵՐԱԼ» կազմակերպության 100% բաժնետեր։

Էմմա Մարտիրոսյան