Foto

Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Պուտինի անձնական բանագնացի հետ. աղբյուր

Ըստ ВЧК-ОГПУ-ի աղբյուրի՝ Իլհամ Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական բանագնացի հետ։

«Ըստ աղբյուրի՝ ադրբեջանական կողմը անցյալ տարվա դեկտեմբերին E 190 ինքնաթիռի ոչնչացման փաստի ճանաչման վերաբերյալ սկզբնապես Ռուսաստանի առաջադրած պայմանները երբեք չի ընդունել։

Մինչ Կուրենկովը գտնվում էր Ադրբեջանի մայրաքաղաքում, տեղի դատարանը մերժել է ռուսաստանցի լրագրողների համար խափանման միջոցները փոխելու հարցումները։ Նրանք մնում են կալանքի տակ։ Համապատասխանաբար, այժմ որևէ փոխանակման մասին խոսք լինել չի կարող։

Պաշտոնապես նախարարը մասնակցել է արտակարգ իրավիճակների նախարարների նիստին, որը անցկացվել է Բաքվում՝ նեղ շրջանակով։ Ըստ աղբյուրի՝ Կուրենկովը մտադիր էր ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահի հետ, սակայն ռուսական կողմին հասկացրել են, որ ոչ պաշտոնական երկխոսություն չի լինի, և Ալեքսանդր Կուրենկովը ստիպված է եղել կրճատել Ադրբեջանի Հանրապետություն կատարած իր այցի տևողությունը։

«2024 թվականի դեկտեմբերին խոցված «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռին առնչվող իրավիճակում Բաքուն ակտիվորեն աջակցում է Ղազախստանի քաղաքական ղեկավարությանը՝ Գրոզնիում ռուսական ՀՕՊ-ի պարտությունից հետո իր ադրբեջանցի գործընկերներին տրամադրելով ինքնաթիռի կործանման մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները»,- գրում է ВЧК-ОГПУ-ն։