Foto

«Սրտանց ուզում եմ, որ էս տարին Սիրո տարի դառնա քեզ համար». Նազենի Հովհաննիսյանի ջերմ շնորհավորանքը՝ Մարջան Ավետիսյանին

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը երեկ՝ հուլիսի 9-ին, նշել է ծննդյան 43-ամյակը: Նրա ծննդյան առթիվ գործընկերուհին՝ Նազենի Հովհաննիսյանը, ջերմ գրառում է արել՝ հրապարակելով համատեղ լուսանկար Մարջանի և Հրանտ Թոխատյանի հետ:

«Մարջս, Շքեղ կին ու անհավանական դերասանուհի. տաղանդավոր, անքննելի շնորհաշատ ու տարբերվող, քո բոլոր առավելություններից ու շնորհներից անդին՝ քո ՀԱՅ- ՄԱՐԴն եմ սիրում, քո չհանձնվող, բայց ամենանուրբ հոգին, քո տատանումները, որոնք հողմի պես են հաճախ, ու քո ափերին են նախ զարնում...

IMG_6618.jpeg (328 KB)

Սրտանց ուզում եմ, որ էս տարին Սիրո տարի դառնա քեզ համար, որ հենվես քո բոլոր փոթորկոտ օրերով ու Սիրո ուժովդ, որ քո սրտի հազարապատիկը քեզ վերադառնա:

Ծնունդդ շնորհավոր մեր շնորհաշատ դերասանուհի. քո Երազած երկիրն եմ մաղթում, որը բոլորիս օրհնությունը կլինի»,-գրել է Նազենին՝ հավելելով.

«Լուսանկարն արել ենք մեր Խորոյի ու Էմմայի սիրո հարսանիքին, որի ամեն պահը վայելել ենք ընկերներով»: