Foto

«Օպերայի մուտքը ճիշտ չէ փակել մեծ ծառերով». կփոխարինեն միջին սաղարթով տեսակները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ շուտով Ազատության հրապարակի մուտքը նոր շունչ կստանա:

«Նորատունկ ծառերն ու լանդշաֆտային ձևավորումներն առավել կընդգծեն Օպերայի շենքի ճարտարապետության շքեղությունը»։

Նշվում է, որ Հյուսիսային պողոտայից դեպի Ազատության հրապարակ մուտքի հատվածի ծառերը կփոխարինվեն։ «Օպերայի մուտքը ճիշտ չէ փակել մեծ հասուն ծառերով։ Այստեղ կտեղադրվեն միջին սաղարթ ձևավորող տեսակներ»,-նշվում է տեսանյութում։