Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ բնակելի շենքում գազի պայթյուն է գրանցվել, որի հետևանքով մի մարդու տեղափոխել են շտապ օգնության մեքենայով: Գրեթե 30 մարդ տարհանվել է շենքից, հայտնում է vesti.ru-ն:
Պատահարը տեղի է ունեցել Գարիբալդի փողոցի տասհարկանի շենքի տներից մեկում: Հաղորդվում է, որ ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները կարողացել են կանխել 8-րդ հարկում բռնկված հրդեհի հետևանքով հարթակի և այնտեղ եղած իրերի բռնկումը, հայտնում է «ТАСС»-ը:
Vesti.am