Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 58-ամյա բնակիչը տանը պահում է կանեփից պատրաստած զանգվածներ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 27-ին կատարված զննությամբ 58-ամյա բաղրամյանցին ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր շուրջ 13 գրամ զանգվածով 5 փաթեթ։
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: