Foto

Ադրբեջանի անվտանգության ուժերը Բաքվում ձերբակալել և ծեծի են ենթարկել ռուս ՏՏ մասնագետների և գործարարների

Ադրբեջանի անվտանգության ուժերը Բաքվում ձերբակալել և ծեծի են ենթարկել ռուս ՏՏ մասնագետների և գործարարների: Այս մասին տեղեկացնում է «Осторожно, новости» թելեգրամյան ալիքը: 

Ըստ տելեգրամյան ալիքի՝ հաստատվել է, որ ծեծված ռուսների տեսանյութում ռուս ՏՏ մասնագետներ և գործարարներ են: Կադրերում երևում է, որ նրանք դաժանորեն ծեծի են ենթարկվել: Կալանավորվածներից մի քանիսին անհնար է նույնականացնել՝ դեմքերին կապտուկների և հեմատոմաների պատճառով։

Ծեծվածներից մեկը 40-ամյա գործարար Անտոն Դրաչևն է: Ռուսաստանում նա հայտնի է որպես Airo առցանց քիմմաքրման ընկերության համահիմնադիր: