Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրեթե երեք տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ կողմերը հարցերի լայն շրջանակ են քննարկել: Մասնավորապես, Ըստ Կրեմլի հաղորդագրության՝
«Պուտինը հիշեցրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը Արևմտյան քաղաքականության ուղղակի հետևանք է։ Խոսելով խաղաղ կարգավորման հեռանկարների մասին՝ նա հաստատել է հնարավոր համաձայնագրերի հիմնարար մոտեցումները։
Համաձայնագրերը պետք է լինեն երկարաժամկետ, նախատեսեն արմատական պատճառների վերացումը և հիմնված լինեն իրականության վրա։
Պուտինն ու Մակրոնը նշել են Ռուսաստանի և Ֆրանսիայի պատասխանատվությունը Մերձավոր Արևելքում խաղաղության պահպանման և միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման գործում։ Կողմերը հանդես են եկել իրանական ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական միջոցներով հասնելու օգտին։
Պուտինն ու Մակրոնը ընդգծել են Թեհրանի խաղաղ միջուկային էներգիայի օրինական իրավունքը հարգելու, Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները կատարելու և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցելու կարևորությունը։
Կողմերը համաձայնել են շարունակել շփումները՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումների հնարավոր համաձայնեցման նպատակով»,-նշվում է հաղորդագրության մեջ։