Արսեն Ջուլֆալակյանը գրել է.
«Քանի՞ հազար մարդ է հերթ կանգնել, որ համբուրի Բագրատ և Միքայել Սրբազանների ձեռքը…
Քանի՞ հազարն է խնդրել, որ հենց նրանք անցկացնեն իրենց ընտանիքերի ամենասակրալ արարողությունները...
Քանի՞սն են կիսվել Սրբազանների հետ ամենաանձնական հարցերով և խորհուրդ խնդրել...
Քանի՞ հազարն է ասել, թե ինչու՞ եկեղեցին բավարար չի պայքարում Հայաստանի/Արցախի համար...
Ինչի՞ և ու՞մ համար են պայքարում Սրբազանները և Եկեղեցին...
Ո՞վ է մեզանից յուրաքանչյուրը, եթե ուրանում է այս ամենը...
Հանուն ու՞մ, ինչի՞ եք ուրանում...
Բոլոր այն ծանոթներս, ընկերներս, բարեկամներս, որ Արցախի հանձնումից մինչև խաղաղ ցուցարների վրա կրակելն արդարացրեցիք, որ թեկուզ հայոյելով ՔՊ կոչվող այս դավաճան ուժին՝ նույնիսկ հիմա շարունակելու եք աջակցել/համագործակցել նրանց հետ՝ «տուն պահելու» ստոր արդարացմամբ, համարեք այլևս իրար չենք ճանաչում:
Սերունդներով պատժվելու ենք այս սրբապղծության համար»։