Foto

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանը բերման է ենթարկվել

Այսօր Քննչական կոմիտեի շենքի մոտից բերման է ենթարկվել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանը։ Այս մասին հայտնում են «Մայր Հայաստան» խմբակցությունը։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը ներկայացել է Քննչական կոմիտե։

Ներկայումս ՔԿ շենքի առջև կենտրոնացած են մեծաթիվ ոստիկաններ, ինչպես նաև այնտեղ են հավաքվել քաղաքացիներ։