Foto

Դևիդ Բեքհեմը տեղափոխվել է հիվանդանոց

Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը տեղափոխվել է հիվանդանոց՝ դաստակի ուժեղ ցավերի պատճառով, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 50-ամյա անգլիացին հաջողությամբ վիրահատվել է՝ նախաբազկի հատվածում 2003 թվականին տեղադրված մետաղյա պտուտակը հեռացնելու համար։ Պտուտակը տեղադրվել էր Հարավային Աֆրիկայի հավաքականի դեմ խաղում ստացած վնասվածքից հետո։

Վերջին օրերին ցավերն ուժեղացել էին, ինչը պահանջել է վիրաբուժական միջամտություն։

Ավելի վաղ Բեքհեմը ասպետի կոչում էր ստացել թագավոր Չարլզ III-ից՝ սպորտում և բարեգործության ոլորտում ունեցած վաստակի համար։