Foto

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 21-ամյա երիտասարդը ներկայացել է Արաբկիրի բաժին

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 24-ին բաժին է ներկայացել օտարերկրացի 21-ամյա մի երիտասարդ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նա Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի քանի հանցանքների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին: