Foto

Հայաստանում ներդրումների խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն է․ Մեսրոպ Առաքելյան

Ընդդիմադիր որոշ գործիչներ համարում են, որ ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացի պատճառով Հայաստանը ներդրումների խնդիրներ է ունենալու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Լու՞րջ։ Այսինքն մինչև հիմա Հայաստանում ներդրումային հերթ էր, այսօրվանից ֆռալու են, հե՞տ գնան։ Ներդրում չկա, չի էլ լինելու՝ անկախ ՀԷՑ-ի գործընթացներից։

Հայաստանում ներդրումների խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե նրա գործողությունները»,-գրել է Առաքելյանը: