Foto

Օրվա իշխանության աթոռը ոչ միայն ճոճվում է, այլ նաև հողը փախնում է ոտքերի տակից, որովհետև հողը հայկական է, իսկ իրենք հայ չեն. Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը «Ժամանակակից «ժողովրդավար» Հայաստանի իրողությունները» վերտառությամբ գրառում է արել։

«Եթե Х գործարարը անհամաձայնություն հայտնի օրվա իշխանության քայլերի վերաբերյալ, ապա շատ արագ.

Ա. Նրա տարիներով արտադրած և խնդիր չունեցած մածունը կպարզվի, որ սև է

Բ. Թաքցրել է խոշոր չափերի մերան

Գ. Ապակե տարաների թափանցիկությունը չի համապատասխանում երեկ չէ առաջին օրն ընդունված նորմերին

Դ. Փորձված թանը այլևս այդ «անփորձ մածունից» չի ստացվում, ինչի վերաբերյալ բողոք է ներկայացնելու արևմտյան յոգուրտի սիրահար ամբողջ գդլնոցը

Ե. Առավոտից երեկո գործարարի մասին վայրահաչելու են այն նույն մարդիկ, որոնք մինչ այդ հերթ էին պահում նրա մոտ հայտնվելու և մի քանի գրամ մածուն բերաններն առնելու համար

Սա է: Սա չնկատելը, սա չտեսնելը նշանակում է սա խրախուսել: Օրվա իշխանության աթոռը ոչ միայն ճոճվում է, այլ նաև հողը փախնում է ոտքերի տակից: Որովհետև հողը հայկական է: Իսկ իրենք հայ չեն:

Սրանց հեռացնելու հազար ու մի ձև էր փորձ արվել: Բայց վերջը հեռանալու են #մեր_ձևով:

Հայկական ձևով: Ուրիշ ձև չունեն»,- նշել է Մխիթարյանը։