Foto

Դատախազությունը ստիպված ընդունեց, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բռնnւթյուն է գործադրվել. փաստաբան

Մոտ 2 տարի անց դատախազությունը ստիպված հաստատեց եւ ընդունեց, որ Լեւոն Քոչարյանի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբեր ամսին տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Ընդ որում՝ դատախազությունը անուղղակի նաեւ ընդունել է, որ այդ բռնությունը գործադրել է կարմիր բերետավոր Հրաչիկ Խաչատրյանը, քանզի այսօր ստացանք դատախազի որոշումը, որով վերջինս նախնական հրաժարվել է Հրաչիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց այն պատճառաբանությամբ, որ դեռեւս անհրաժեշտ է քննություն կատարել նրա արարքին «ՃԻՇՏ» քրեաիրավական գնահատական տալու համար։

Նշված պատճառաբանությունը ենթադրում է, որ Հրաչիկ Խաչատրյանը կատարել է քրեաիրավական արարք, որին ճիշտ հոդված հարմարացնելու համար ժամանակա պետք»,-գրել է Ալեքսանյանը: