Foto

Իսրայելը թռիչքներ է կազմակերպում նրանց համար, ովքեր ցանկանում են լքել երկիրը

Իսրայելը թույլ կտա օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր մնացել են երկրում օդային տարածքի փակումից հետո, հունիսի 23-ից հեռանալ Իսրայելի տարածքից՝ այսպես կոչված «հայրենադարձության թռիչքներով»։ Այս մասին հայտարարել է տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը, գրում է The Times of Israel-ը։


Հունիսի 18-ից հայրենադարձության թռիչքներ են գործում՝ ավելի քան 100 000 իսրայելցիների՝ արտասահմանից Իսրայել վերադարձնելու նպատակով: Իսրայելական El Al, Israir և Arkia ավիաընկերությունները թռիչքներ են իրականացնում միայն ցերեկային ժամերին՝ հրթիռակոծության սպառնալիքի պատճառով։ Ինքնաթիռները հասնում են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայան, իջեցնում են ուղևորներին և անմիջապես հետ թռչում։



lurer.com