ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է «Ալռոսա» ընկերությունից ադամանդներ գողացած և ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին մատակարարած բանդային։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։ «Հափշտակված ադամանդները Հայաստան են մուտք գործել «ԱԴԻԴ Դայմոնդ» ՍՊԸ-ում, որի շահառուն հայ գործարար և տեղի Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է», - տեղեկացրել են ԱԴԾ-ից: ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ կանխվել է մի խումբ անձանց գործունեությունը, որոնք համակարգային հիմունքներով յուրացումներ են իրականացրել՝ հետագայում Հայաստանում ալմաստային հումքի ապօրինի իրացման և մաքսանենգության նպատակով: Ձերբակալվել են ընկերության աշխատակից Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին՝ Ալեքսեյ Մատյուշենկովը, ինչպես նաև մաքսանենգներ Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը: