Foto

Այդ ե՞րբ է Հայաստանի վարչապետն ընկալվել որպես հայկական համայն սփյուռքի առաջնորդ

Ասում է` "Հայտարարել եմ "Արցախը Հայաստան է և վերջ", քանի որ ես հայրենասեր էի։ Քանի որ կար ամբողջ սփյուռքի հայերի ղեկավարի ընկալումը։ Հայրենասիրության այս ընկալումը մեզ հասցրեց այս բոլոր աղետներին"։
Կասե՞ք, այդ ե՞րբ է Հայաստանի վարչապետը/նախագահը ընկալվել որպես հայկական համայն սփյուռքի առաջնորդ։
Այս կեղծ պնդումն իրականում պարզ հռետորական մանիպուլյատիվ հնարք է։
Գրականության մեջ այն անվանում են "պրեվենտիվ հերքում", որը հատկապես օգտագործվում է դեբատների ժամանակ. խոսողը կանխատեսում է հնարավոր քննադատությունը և նախապես վնասազերծում այն։
Խոսողը ինքն է ստեղծում խեղաթյուրված պնդում և հերքում այն՝ իբր թե օբյեկտիվ կամ ազնիվ երևալու համար։
Սատանի մայլում...