Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում են 8,815 միլիարդ մանաթ (ավելի քան 5 միլիարդ դոլար) կամ ընդհանուր ծախսերի 20,7%։
Ըստ այդ երկրի Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված նյութերի՝ պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2026 թվականի պետբյուջեի բոլոր ծախսերի 21%-ը կկազմեն։
2026 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2025 թվականի համեմատ կաճեն 3,8%-ով։