Foto

Մոսկվան ցավում է, որ Փաշինյանն անձամբ չի մասնակցելու Մինսկում ԵԱՏՄ նիստին. Պեսկով

Մոսկվան ցավում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ չի մասնակցելու Մինսկում կայանալիք ԵԱՏՄ նիստին, ուրբաթ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, ցավալի է։ Բայց Հայաստանը ներկա կլինի տեսակոնֆերանսի միջոցով: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, կարևոր անդամ», - ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Պեսկովը։

Աղբյուրը՝ Tert.am