Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է իրանական Արաք քաղաքի մոտակայքում կառուցվող միջուկային օբյեկտին հասցված հարվածը՝ հայտարարելով, որ «առանցքային շենքերին» վնաս է հասցվել: Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ տվյալների՝ օբյեկտում միջուկային նյութ չի եղել։ Ռեակտորները, ինչպիսիք են Թեհրանից 250 կմ հարավ-արևմուտք գտնվող Արաքի օբյեկտը, կարող են օգտագործվել գիտական նպատակներով, բայց պլուտոնիումը ձևավորվում է որպես կողմնակի արտադրանք, որը կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար:
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ չնայած իսրայելական հարվածների արդյունքում «ռադիոլոգիական խոշոր միջադեպ» տեղի չի ունեցել, սակայն «ռադիացիոն վթարի» վտանգ դեռ կա: