Հաղորդավար Վարդան Սարգսյանն առաջին անգամ ճամփորդել է նորածին որդու հետ: Նա իր ֆեյսբուքյան էջում որդու հետ լուսանկար է հրապարակել և պատմել իր զգացողությունների մասին.
«Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ է նշանակում ինձ համար տղայիս հետ առաջին ճամփորդությունը։ Հարմար բառեր չեմ գտնելու այս զգացողությունը նկարագրելու համար։ Փոխարենը կարող եմ հստակ ձևակերպել, թե որքան սկզբունքային էր ինձ համար նրա հետ հենց Հայաստանի չքնաղ անկյուններից սկսել միասին ճամփորդել։ Ու այսօր մենք մեր կապտաչյա գեղեցկուհուն ենք այցելել։ Սևանում ենք։ Թեև շատ փոքր է, բայց վստահ եմ , որ այս գեղեցիկ պատկերները նրա ենթագիտակցության մեջ կդաջվեն հավերժ»,- գրել է Վարդան Սարգսյանը: