Foto

Արցախցի պատգամավորներից որևէ մեկն այս պահի դրությամբ ձերբակալված չէ. Ռոման Երիցյան

Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների կողմից հնչեցված հետաքրքրությունների իրազեկում եմ, որ արցախյան պատգամավորներից որևէ մեկն այս պահի դրությամբ ձերբակալված չէ, ավելի ճիշտ՝ նման դատավարական կարգավիճակ այս պահին ոչ ոք չունի. այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Այնուամենայնիվ, ունենք ոստիկանության բաժին հրավիրված տարբեր քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավոր Դավիթ Գասլտյանը», - գրել է նա։