Փաստացի վարչապետը ասում է. «Հարգելիներ, կուսության հարց չենք քննարկում, քննարկում ենք լեգիտիմության հարց, որովհետեւ 356 թվականին տեղի է ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը և պետք է ղեկավարի եկեղեցին»:
Աշտիշատի ժողովի ժամանակ ընդունվել է 7 որոշում: Վերջին որոշումում ասվում է
«Որոշում 7. Հեռու մնալ հարբեցողությունից, անբարոյականությունից, սպանություն կատարելուց»:
Սպանության պահը չգիտեմ, դա հետագայոմ կպարզվի, բայց որ մյուս երկու կետերը խախտում է, փաստ է:
Ինքը չի կատարում Աշտիշատի որոշումները, բայց մյուսներից պահանջում է:
Ի գիտություն, Աշտիշատի Ժողովը հրավիրել է Ներսես Մեծ կաթողիկոսը, ում կինը եղել է Սանդուխտ Մամիկոնյանն, իսկ որդին՝ Սահակ Պարթև, ով ևս կաթողիկոս է դառնում ու գրերի ստեղծման ՛՛պառլամենտական հանձնաժողովի՛՛ ղեկավարը, իսկ նրա դուստրը' Սահականուշը, Վարդան Մամիկոնյանի մայրն էր։ Ու բոլորն էլ սուրբ են, եւ Ներսես Մեծը, եւ Սահակ Պարթևը, եւ Վարդան Մամիկոնյանը, եւ Վարդանի դուստրը' Շուշանիկը։
Եթե նրանք հետեւեին խելապակասի պահանջին, ինչպիսի սրբեր չէին ծնվի ու պարզ չէր լինի այբուբենի ճակատագիրը։
Այսինքն, Աշտիշատի ժողովի ժամանակ, իրոք, սահմանվել է կուսակրոնության դաս, սակայն այն չի եղել պարտադիր բոլորի համար:
Փոխանցեք դա տգետ վարչապետին, նաև հորդորեք, որ պահպանի Աշտիշատի ժողովի 7-րդ որոշումը: