Foto

Թեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար

Թեհրանի վրայով անցավ տորնադո։ Իշխանության խորհրդանիշները ռմբակոծվում և ոչնչացվում են՝ Հեռարձակման մարմնի շենքից մինչև այլ վայրեր, մինչդեռ բնակիչների բազմությունը փախչում է. այս մասին X-ում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

«Ահա թե ինչպես են փլուզվում բռնապետությունները», - նշել է նա:

Հիշեցնենք, որ անցած գիշեր Իսրայելը շարունակել է Թեհրանին հարվածներ հասցնելը: Օրերս այն հարվածել էր Իրանի պետական հեռուստատեսության շենքին: Հարձակման պահին հեռուստաընկերությունը եղել է ուղիղ եթերում, հարվածից անմիջապես հետո հեռարձակումը դադարեցվել էր։

Աղբյուրը՝ tert.am