Եթե դիրքորոշում ես արտահայտում, ուրեմն պետք է հասկանաս դրա ամբողջ պատասխանատվությունը, չնայած դիրքորոշումն ավելի շատ մարդկանց ճիշտ ուղու վրա դնելու մասին էր․ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։
«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք բոլոր զարգացումներին։ Ուզում եմ էլի ասել, որ թող մեր եկեղեցուն հանգիստ թողնեն։ Թող պետական կառավարիչները զբաղվեն պետության արդյունավետ կառավարմամբ, իսկ եկեղեցական գործիչները զբաղվեն իրենց հոտի հոգևոր կարիքներով»,-ասաց Նարեկ Կարապետյանը։