Foto

Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Արուսյակ Ավետիսյանը։

Նա ապրիլի 30-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Ամասիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։