Foto

Պուտինը կրկնել է՝ ՌԴ-ն պատրաստ է միջնորդ լինել Իրանի և Իսրայելի միջև

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ զրույցում հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը միջնորդել Իրանի և Իսրայելի միջև երկխոսությանը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ միջնորդական օգնություն ցուցաբերելու հակամարտող կողմերի միջև երկխոսության խթանման գործում՝ տեղեկացնելով այս կապակցությամբ մի շարք օտարերկրյա առաջնորդների հետ ունեցած շփումների մասին», - ասվում է հայտարարության մեջ։

Կողմերը խորը մտահոգություն են հայտնեցին իրանա-իսրայելական հակամարտության շարունակական սրման վերաբերյալ:

«Կայացել է մտքերի փոխանակում Մերձավոր Արևելքում կտրուկ սրված իրավիճակի համատեքստում: Երկու կողմերն էլ խորը մտահոգություն հայտնեցին իրանա-իսրայելական հակամարտության շարունակական սրման վերաբերյալ, որը հղի է ողջ տարածաշրջանի համար ամենաբացասական հետևանքներով», - ասվում է հայտարարության մեջ:

Պուտինը և Ալ Նահյանը ընդգծել են, որ Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունների արագ դադարեցումը հրամայական է։ «Ընդգծվել է ռազմական գործողությունների արագ դադարեցման և քաղաքական ու դիվանագիտական ​​ջանքերի ակտիվացման հրամայականը՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված վիճելի հարցերի լուծման շահերից ելնելով», - ասվում է հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ tert.am