Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չնայած «Су-24»-ի խոցման դեպքին` Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Հայտնում է «РИА Новости»-ն:
«Մենք չենք մտածել, որ թուրքական կործանիչը կարող է հարված հասցնել մեր՝ խոցման համար անպաշտպան կործանիչին: Մենք մտադիր չէինք կռվել Թուրքիայի և թուրքական զինված ուժերի դեմ: Հակառակ դեպքում կգործեինք այլ կերպ և այլ միջոցներով: Հուսով եմ, որ բանը դրան չի հասնի»,- ասել է նա:
Նրա խոսքով` Ռուսաստանը Թուրքիայից ներողություն, ինչպես նաև վնասը փոխհատուցելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարություն չի լսել:
«Լսել ենք հայտարարություն հարաբերությունների վերականգման ցանկության մասին: Մենք նույնպես ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները: Դա մենք չենք փչացրել: Ինչի համար է դա արվել, ես մինչև այժմ չեմ հասկանում»,- հավելել է Պուտինը:
Vesti.am