Foto

Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել է երկրում լայնամասշտաբ զորավարժությունների մասին։

Mehr գոծակալությունը հաղորդում է, որ Բաղերին, որպես զորավարժությունների նպատակներ, նշել է  Իրանի զինված ուժերի պաշտպանունակության, օպերատիվ պատրաստվածության, զսպման ներուժի բարձրացումը։

Զորավարժությունները, ըստ Mehr գործակալության պարզաբանման, կնպաստեն ըստ պատշաճի արձագանքելու տարածաշրջանային անվտանգության աճող սպառնալիքներին և հակառակորդների գործողություններին։

Աղբյուրը՝ aysor.am